«Նա սպասում է, որ իր եկամուտները պետք է պետական բյուջեից վճարվեն»․ Հրանուշ Խառատյան
![]() 465 Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 15:15 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր, քաղաքական և կուսակցական գործիչ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի խաղատան ժամանակավոր փակման հնարավորությունը իսկապես լուրջ սպառնալիք է հասարակության համար: Նա սպասում է, որ այդ դեպքում իր եկամուտները պետք է պետական բյուջեից վճարվեն: Այսինքն՝ պետք է վճարի հասարակությունը: Նաև, օրինակ, իրենց կյանքի և առողջության սպառնալիքով կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժկազմը, նվազագույն աշխատավարձով վճարվող ուսուցիչները և այլն: Այս խնդիրը լուծելու այլ տարբերակներ ևս կան, պայմանով, որ տարբերակներից որևէ մեկում Գագիկ Ծառուկյանի եկամուտները չնվազեն. Տարբերակ Ա,- Խաղատունը թողնել աշխատի: Կորոնավիրուսի ներկայիս զարգացումներում հաճախորդներից մեկն ու մեկը կհիվանդանա, կվարակի մյուսներին, կհիվանադանան սրանց ընտանիքների անդամները, խաղատունն ինքստինքյան կփակվի հաճախորդների բացակայության պատճառով: Այս դեպքում տրամաբանորեն Գագիկ Ծառուկյանը իր խաղատան հիվանդացած հաճախորդներից պիտի գանձի նվազող/նվազած եկամուտների համարժեքը: Սա լավ տարբերակ չէ առնվազն ընտանիքների անմեղ մարդկանց վարակվելու հնարավորության տեսանկյունից: Տարբերակ Բ,-Խաղատունը թողնել աշխատի: Հայտարարել, որ այն 14 օրով հայտարարվում է կարանտինային տարածք, և հայտարարության օրը խաղատուն գնացող բոլոր այցելուներն այնուհետև 14 օր մնում են այնտեղ՝ փակ տարածքում: Օրվա ընթացքում ինչքան ուզում են՝ թող խաղան, շահեն, կորցնեն, ետ բերեն, կրկին կորցնեն...: Մի խոսքով՝ խաղատնային դրախտ: Եթե 14 օրվա ընթացքում հիվանդացող չի լինում, 14 օր հետո ով ուզենա՝ դուրս գա, ով ուզենա՝ մտնի «երկրորդ հերթ»-ի «խաղատնային դրախտ»՝ կարանտինային տարածք: Այն պահից, երբ որևէ հիվանդ հայտնաբերվի՝ կարանտինային տարածք-խաղատնային դրախտը վերակառուցվում է երեք մասի: Մի մասը վերածվում է հիվանդի/հիվանդների բուժման տարածքի, երկրորդ մասը՝ կարնտինային երկրորդ մակարդակի տարածքի՝ բոլորը, ովքեր ներսում են եղել, մեկուսացվում են որպես կասկածելիներ: Նրանք կարող են շարունակել խաղալ, բայց ամեն հերթական հիվանդի հայտնաբերման և մեկուսացման պահից բոլոր ընթացիկ երջանիկների կարանտինային ժամկետը վերսկսվում է նոր մեկնարկից՝ հերթական հիվանդացողի հայտնաբերան օրվանից: Վերջապես երրորդ՝ հիմնական եկամտաբեր հատվածը՝ բուն խաղատնային տարածքը ընդունում է խաղատուն-դրախտի հերթական կամավորների նոր կազմը: Այս երեք տարածքները միմյանց հետ կապ չպիտի ունենան: Խաղատնային երջանկությունն ու ողբերգությունը կարող են միմյանց հավասարակշռել: Ով գիտի, գուցե «խաղատնային դրախտի» կամավորներից ոմանք էլ բուժվեն խաղատնային կրքից»: |

«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
54927.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
196525.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
172824.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
171424.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
165324.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
45724.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
36824.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
65424.03.2026, 11:53
