«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել». Սերգեյ Բագրատյան
![]() 486 Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 11:10 «Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ամեն տարի 64 մլն դրամ վճարում է միայն վարձակալության համար: 10 տարում գրասենյակը 640 մլն դրամ վարձակալության վճար է մուծել: Միայն գործուղումների համար 10 տարում մոտ 400 մլն գումար է դուրս գրվել: Այսինքն՝ հանրագումարով 1 միլիարդ դրամ անարդյունավետ ծախս է կատարել այս գրասենյակը: Երբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել». մարտի 25-ի նիստում հայտարարեց ԲԿՀ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այս հայտարարությունը Ս. Բագրատյանն արեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և այդ գրասենյակին դիմելու իրավունք տալ նաև միկրոբիզնեսով զբաղվող կազմակերպություններին: Ս. Բագրատյանն էլ իր կասկածը հայտնեց առ այն, որ եթե գրասենյակը նման անարդյունավետ ծախսեր է կատարել, արդյոք արդյունավետ կիրականացնի՞ ֆիզիկական ու իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը: |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
424Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
377Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
433Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
423Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
213Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51205.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37605.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99104.07.2025, 00:16