Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին

«Կա կոնտեքստ, որ եկեք՝ կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ պետական աշխատողների կոմունալներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավինն ինչո՞ւ պիտի հետաձգվի։ Պետք է թիրախավորված լինի։ Նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ասենք՝ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու, այնպես էլ հիմա է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի հարցին։ Վարչապետը հավելեց, որ պարետը ՀԾԿՀ-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել բոլորի հետ, որպեսզի անջատումներ չլինեն, այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի։ «Սրա մասին շուտ չէինք խոսում, որպեսզի այն չօգտագործվեր կոմունալները չվճարելու ազդանշան։ Իմ կոչն է, որ նրանք, ովքեր ունեն էդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն»,- նշեց վարչապետը։

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15001:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
198Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94714.11.2026, 09:18