Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Դիլիջանում գյուղատնտեսական շուկա չկա, COP17-ին Դիլիջանի տաղավար են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան

«Դիլիջանում գյուղատնտեսական շուկա չկա, COP17-ին Դիլիջանի տաղավար են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան
50
Այսօր, 12:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հրավիրել է․ «Դիլիջանի համայնքապետարանը մասնակցում է COP17-ին՝ ներկայացնելով Դիլիջանի տաղավարը, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ մեր համայնքի տեղական արտադրանքին, դիլիջանյան մթերքներին և տեղի արտադրողների աշխատանքին»։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևական կողմը, ցուցադրական կողմը, ֆասադը կա, սակայն բովանդակութնունը բացակայում է։ Դիլիջան քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա, որտեղ քաղաքի բնակիչները և Դիլիջան համայնքի 6 գյուղերի բնակիչները կարողանան վաճառել իրենց աճեցրած գյուղմթերքները, մրգերը, բանջարեղենը; Դիլիջանում գյուղմթերքները վաճառում են փողոցում կայանած մեքենաների բեռնախցիկներից կամ վաճառվող մթերքները դրված են փողոցի եզրին, մայթերին։ Դիլիջանում գյուղատնտեսական շուկա չլինելու պատճառով շատ դիլիջանցիներ մեկնում են Իջևան, Իջևանի շուկայում համեմատաբար էժան գներով մթերքներն գնում, վերադառնում Դիլիջան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան