«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում կաթնամթերքի որակն ու արտադրությունը հանրային առողջության սպառնալիք ա: Կաթնամթերքը անորակ ա ու վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ: Եվ դա, երբ 100-ներով պորտաբույծ բյուրոկրատներ ու պետական մարմիններ ունենք, որոնք միլիոններով աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, բայց մեզ շարունակում են վնասել ու թունավորել»։
Հիշեցնենք՝ նախօրեին Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․ ««Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից մեկնարկած «Ներառական հանրային վերահսկողություն» նախաձեռնության շրջանակներում ուսումնասիրություն է իրականացվել կաթնամթերքի շուկայում։
Ուսումնասիրության ընթացքում նմուշառում է իրականացվել թվով 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների՝ «Մարիաննա» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության, «Երեմյան Փրոդաքթս» ընկերության, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Միլկին» ընկերության, «Բոնիլատ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ կաթ, թթվասեր և կաթնաշոռ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասեր և կաթնաշոռ, և «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր փորձաքննության միջազգային համատարմագրում ունեցող 3 լաբորատորիաներում՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներում․
• «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթում (3,2 % յուղայնությամբ) հայտնաբերվել է ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
• «Երեմյան Փրոդաքթս» ընկերության թթվասերում (25 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասերում (20 % յուղ․) և «Բոնիլատ» ՍՊԸ թթվասերում (17 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
• «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ), «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթնաշոռում (7 % յուղ․), «Երեմյան Փրոդաքթս» ընկերության կաթնաշոռում (12 % յուղ․), «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․), «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
• Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են նաև «խմորասնկեր/բորբոսասնկեր» և «կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշներով։
Մասնավորապես․ «խմորասնկեր/բորբոսասնկեր» ցուցանիշով շեղում է հայտնաբերվել «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․)։
«Կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշով շեղումներ հայտնաբերվել են «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․)։
• «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիրում (փայտիկներ 240 գրամ) հայտնաբերվել է ԱՑԽՄ»։

«Չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»․ Ռուբեն Հայրապետյան
4215:18
«Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ Րաֆֆի Ասլանյան
4515:12
«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան
5015:06
«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
5614:30
«Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգևոր կենտրոններն են»․ Էդուարդ Շարմազանով
5514:06
«Դիլիջանում գյուղատնտեսական շուկա չկա, COP17-ին Դիլիջանի տաղավար են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան
7412:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9708:24
Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
258Երեկ, 23:19