Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան

«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան
54
Այսօր, 13:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության հնարավոր սցենարի մասին՝ «եթե Սահմանադրության հարցում չհամոզեն ընդդիմությանը», ընդդիմության դաշտում սկսել է այսպես ասած ընդդիմության տեղի կամ նոր «առաջնորդող» ընդդիմության համար պայքարի նոր ալիք։

Բնականաբար, դա ենթադրում է առավելագույնս փնովել ներկայիս ընդդիմությանը կամ ներկայիս ընդդիմադիր առաջատարներին, և ներկայանալ ավելի լավ ընդդիմության «հայտով»՝ ավելի սուր, ավելի կոշտ, ավելի անզիջում եւ այլն։

Ցավոք, Հայաստանն անցել է այս էտապները, ու բոլոր նախադեպերը ցույց են տվել ու տալիս, որ այդ մոտեցումներն ու այդ պրոցեսները պարզապես բավարարում են իշխանությանը՝ ուզում են այդ ալիքների մասնակիցները դա, թե ոչ։ Կրկնեմ, դրա մասին են վկայում գործնականում եղած նախադեպերը։

Մի փոքր փոխվել է ընդդիմադիր դաշտում դասավորության, մեթոդաբանության, աշխատանքի մոդելի տրամաբանությունը 2026 թվականի ընտրական պրոցեսից առաջ, եւ անմիջապես արտահայտվել է թեկուզ նվազագույն արդյունքով՝ թույլ չի տվել իշխանությանը ձեւավորել սահմանադրական մեծամասնություն։ Այդ նվազագույն արդյունքը կապիտալիզացնելու փոխարեն, մեզանում սկսում է «զրոյական կետից» սկսելու խոսակցություն։ Կարծում եմ, որ դա ապարդյունավետ է»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան