Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան

«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան
52
Այսօր, 14:30

Օրբելի կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել՝ իբր աշխարհում մեր երկիրը ճանաչելի դարձնելու նպատակով։ Սակայն բավական է մեկնել Եվրոպա, և պարզվում է, որ շատերը նույնիսկ չեն լսել Հայաստանի մասին, իսկ լավագույն դեպքում այն շփոթում են Ռումինիայի կամ Ալբանիայի հետ՝ անվանումների հնչողության պատճառով։ Ասիայի և Աֆրիկայի մասին էլ չեմ խոսում․ այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է Կովկասը։
Ի վերջո, ո՞վ է ասել, որ աշխարհում պարտադիր պետք է իմանան Հայաստանի կամ որևէ այլ երկրի մասին, որպեսզի դրա համար նման գումարներ ծախսվեն։ Ավելի լավ կլիներ այդ միջոցներն ուղղվեին երկրի սոցիալական խնդիրների լուծմանը, և այդ դեպքում Հայաստանի մասին ամենուր կխոսեին։
Որոշ պատգամավորներն այլ կերպ որոշեցին «բարձրացնել» Հայաստանի ճանաչելիությունը և խորհրդարանի շենքում առանց կանոնների մարտեր կազմակերպեցին։
Հիմա աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»։