«Եթե Բակո Սահակյանի բանականությունը մթագնի, նա ողջ ծավալով կրելու է քաղաքական պատասխանատվություն»․ Ալեքսանդր Քանանյան
![]() 346 Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 18:10 Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում տեղական ընտրութիւնների յետաձգման վերաբերեալ Ա․ ՀՀ աւրինաւոր իշխանութեան որոշմամբ հաստատուած արտակարգ դրութիւնը ողջ ուժով եւ առանց յաւելեալ որեւէ ծանուցման անհրաժեշտութեան ինքնաբերաբար ուժի մէջ է մտնում եւ գործում է նաեւ բոլոր պետականաստեղծ ակտերով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արցախում։ Ուստի՝ զանգուածային մասնակցութեամբ պետական եւ հասարակական միջոցառումների հարկադիր չեղարկման կամ յետաձգման պահանջը լիակատար ամբողջութեամբ տարածուում է նաեւ Արցախում մարտի 31-ին նախատեսուած տեղական ընտրութիւնների վրայ, Բ․ Թագաժահրի հնարաւոր արագընթաց եւ անվերահսկելի մուտքն Արցախ կանխելու, ՀՀ Զինուած Ուժերի մարտունակութիւնը չխաթարելու եւ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կեանքն ու առողջութիւնը պաշտպանելու հրամայականը անվիճարկելիաւրէն գերակայ է տեղական ընտրութիւնները նախապէս սահմանուած ժամկէտում անցկացնելու ցանկութիւնից, Գ․ Միանգամայն ակներեւ է, որ թագաժահրի յարուցած վտանգի իրավիճակում՝ դիտորդների սակաւութեան կամ բացակայութեան եւ ընտրակաշառքով կամ ահաբեկմամբ չհարկադրուած քաղաքացիների սպասուելիք ցածր մասնակցութեան պայմաններում, Արցախում մոլեգնաւրէն վերապրել ձգտող քրէական ոլիգարխիան՝ ի դէմս Սերժ Սարգսեանի եւ Բակո Սահակեանի արդէն անթաքոյց «ֆաւորիտ» Արայիկ Յարութիւնեանի տեղական ընտրութիւնները վերածուելու են ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ եւ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՅԵՂԱՇՐՋՄԱՆ գործիքի, Դ․ Արայիկ Յարութիւնեանի շուրջ խմբուած քրէական խաժամուժի հրապարակային ահաբեկմամբ՝ լցաւնումներով, բաց քուէարկութիւններով եւ համաճարակի անվերահսկելի տարածման գիտակից անպատասխանատուութեամբ ուղեկցուելիք «ընտրութիւններն» ինքնին լրջագոյն սպառնալիք են Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեանը, Ե․ ՀՀ աւրինաւորապէս ընտրուած իշխանութիւնը եւ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երկու տարի շարունակ իներցիոն անպատասխանատուութեամբ շարունակել են «երկու հայկական պետութիւնների» անհեթեթ ու խայտառակ թատրոնի բեմադրումը՝սնուցելով Արցախում արտաքին տէրութեան ազդեցութեան ներքոյ գործող եւ պաշտաւնական Երեւանի ապիկար թողտուութեամբ իշխանական լծակներ պահպանած սերժսարգսեանական մնացորդային վարչակազմի հակապետական ու հակահայաստանեան նկրտումները, Զ․ Արցախում տեղական ընտրութիւնները պէտք է անպատճառ եւ անվերապահաւրէն չեղարկուեն։ Տեղական ընտրութիւնները ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՅԵՂԱՇՐՋԱՆ նպատակով աւգտագործել ձգտող շրջանակները պէտք է անմիջապէս զրկուեն բոլոր վարչական եւ ուժային լծակներից։ Ոստիկանութիւնը, ԱԱԾ, Դատախազութիւնը՝ ՊԲ֊ի պէս պէտք է անմիջապէս եւ իրաւաբանաւրէն դրուեն Երեւանի ուղիղ ենթակայութեան տակ։ Բակո Սահակեանը չպէտք է պաշտաւնավարի մինչեւ յետաձգուած ընտրութիւնների արդիւնքներով Արցախի նոր տեղական վարչաչարի իշխանութեան ստանձնումը։ Արտակարգ դրութեան պայմաններում Արցախը պէտք է կառավարուի ժամանակաւոր վարչապարետային մարմնի կողմից։ Հակապետական ու հակահայաստանեան յեղաշրջան գլխաւոր տեղական շահառու՝ խեղկատակ ստախաւս եւ քրէական ոլիգարխ Արայիկ Յարութիւնեանի դէմ յարուցուելու են քրէական բազմաթիւ գործեր, որոնք բացառելու են յետաձգուած ընտրութիւններին նրա մասնակցութիւնը, Է․ Եթե Բակո Սահակեանի բանականութիւնը կրկին մթագնի ընտրութիւնների յետաձգման հրամանագիրը չստորագրել յադգնելու աստիճան, ապա նա ողջ ծաւալով կրելու է անխուսափելի եւ դաժան քաղաքական պատասխանատուութիւն»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
