Արման Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի վերաբերյալ
![]() 377 Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 15:15 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս դեպքով երեկ չհասցրեցինք արձագանքել հրապարակային: Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Փաստաբանն այսօր կամ վաղը կներկայացնի ինձ ուղղված գրավոր դիմում՝ մանրամասներով: Երեկ նաև խոսել եմ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրեց, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Նշեց նաև, որ հարուցված է քրեական վարույթ։ Այս հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Աշխատակազմին տվել եմ հարցը մեր անմիջական ուշադրության ներքո պահելու հանձնարարական՝ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները կատարելու պահանջով»: Հիշեցնենք, որ Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել էին, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման էին ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ 28-ամյա Տիգրան Կարապետյանին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
