Արցախի 440 միայնակ քաղաքացիների համար պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ
442 Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 18:00 Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած՝ չաշխատող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) ապահովելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Նշված ապրանքների տրամադրումը շահառուներին նախատեսվում է իրականացնել ապրիլ ամսվա սկզբից: Այս մասին հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակելու նպատակով նախարարությունը կիրականացնի «Նպաստ» տեղեկատվական և եկամտահարկի բազաների համադրում՝ ճշտելու մինչև 14 տարեկան այն երեխաների ցուցակները, որոնց ծնողները 2020թ. մարտի 16-ից կորցրել են եկամտի աղբյուրը: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման և առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առանձին աջակցություն կցուցաբերվի ԱՀ և ՀՀ չորս սահմանային անցակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին: Աշխատանքներ են իրականացվում սոցիալական աջակցություն ցուցաբերելու ցանկություն հայտնած բարեգործական և հասարակական կազմակերպություններին՝ առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվող օժանդակությունները առավել խոցելի սոցիալական խմբերին ուղղելու նպատակով: Նախարարությունը, պահպանելով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, շարունակում է քաղաքացիների դիմումների ընդունումը և դրամական (նյութական) օգնությունների տրամադրումը: |
Տավուշի մարզպետը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ խոսել բնակիչների հետ
7112:00«Մնում ա՝ Հայաստանի կեսը տան Ադրբեջանին, կեսը՝ Թուրքիային»․ Կիրանցի բնակիչ
6411:48«Ասում են՝ դպրոցի հայաթով ա ճանապարհն անցնելու»․ Գառնիկ Դանիելյան
6911:24«Եթե մենակ մենք ենք զիջում, էդ խաղաղություն չի»․ Կիրանցի բնակիչ
7511:18Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7511:06«Տարածքների հանձնումից հետո այս ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան
8011:00Տավուշի բնակիչներն այսօր կհայտնեն հետագա քայլերի մասին
10209:18Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
9608:30