Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»
![]() 354 Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 21:35 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: Իր խոսքում, վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել: Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»: Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք: «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը: Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Իր հերթին, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ: |

«Աղքատության պատճառը ոչ Արցախն է, ոչ էլ արցախցիները, այլ անարդյունավետ կառավարումը». Հայկ Խանումյան
25809:06
Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը
96329.12.2025, 17:11
«Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսը բարգավաճում է, արտոնություններ ստանում». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին
37329.12.2025, 13:06
«Դուք ձեզ ինչքա՞ն եք պարգևատրել». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին
46229.12.2025, 12:36
«Կկիսվե՞ք հանրության հետ՝ ինչպես եք հարստանում». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
36629.12.2025, 11:42
«Դուք ձեզ ինչքա՞ն եք պարգևատրել»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
59027.12.2025, 13:48
«Ես հաղթանակած վարչապետ եմ, ինքը՝ պարտված». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
67426.12.2025, 13:24
«Բաքվի բենզինը ՀՀ-ում վաճառվում է արագ տեմպերով․ սա ամոթալի լուր է»․ Վարդան Ոսկանյան
59826.12.2025, 11:48
