«Պետք է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ գազի գինը սահմանին իջեցնելու շուրջ». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու առաջարկություն՝ կառավարությանը.
Դրական եմ համարում, որ խորհրդարանում ներկայացված ու դրանից դուրս գործող քաղաքական ուժերը, կառավարության բացթողումներն ընդգծելուց բացի, հանդես են գալիս այլընտրանքային առաջարկություններով, հակաճգնաժամային գործողությունների կոնկրետ նախագծերով։ Երեկ ԲՀԿ-ի ներկայացրած յոթ առաջարկները, միանգամայն, ադեկվատ են ստեղծված իրավիճակին։
Ես՝ որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, ուզում եմ հրապարակավ հնչեցնել ևս երկու առաջարկություն, որոնք դիտարկելի են հակաճգնաժամային քաղաքականության համատեքստում։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական միջոցներ խնայելու համար առաջարկել է մինչև այս տարեվերջ 50 տոկոսով կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Ես գիտեմ, որ մեր կառավարությունը, թեև հեղափոխական, չի գնա նման արմատական լուծման, սակայն պարտադիր եմ համարում, որ վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով հնչեցվի հայտարարություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները հրաժարվում են այս տարվա պարգևավճարներից՝ դրանք տրամադրելով կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Պետք է կայացվի քաղաքական որոշում ու հայտարարվի դրա մասին, հակառակ պարագայում՝ անհասկանալի է, որ հասարակությունը պետք է կրի համաճարակի սոցիալական հետևանքները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները ստանան կլորիկ պարգևավճարներ։
Հաջորդը՝ պետք է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ գազի գինը սահմանին իջեցնելու շուրջ։ Դա տնտեսական կոլապսը կանխելու ռացիոնալ լուծում կլինի։ Այս հարցում հապաղել չի կարելի, մանավանդ, որ նավթի համաշխարհային գների անկումը նման բանակցությունների համար ստեղծել են դրական համատեքստ»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
277Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
290Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
25817.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
26317.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
33416.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
33716.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
27416.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
26616.09.2026, 13:18