«Կարծում եմ՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ ՀՀ-ում կլինի կայունացում և ցուցանիշների անկում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկանում եմ՝ նայելով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի վիճակագրությանը, այս միտումը կշարունակվի ևս 3-4 օր, որից հետո կկայունանա և անկում կլինի: Այսինքն՝ կնվազեն հայտնաբերվող դեպքերը։
Մարտի 30-ին լրանում է 14 օրը, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Դա ինչ-որ չափով կանխեց մարդկանց ակտիվ շփումները, բայց չբացառեց։ Իսկ մի քանի օր անց հայտարարվեցին խիստ սահմանափակումներ, ինչն արդեն զգալիորեն նվազեցրեց մարդկանց շփումները, հետևաբար՝ նաև վիրուսի փոխանցումը։
Այն, որ այսօր դեռևս մեծ թիվ են կազմում նոր վիրուսակիրների բացահայտումները, հիմնականում կապված են մինչև մարտի 16-20 եղած վարակվածության հետ, դրանից հետո, կարծում եմ, կլինի կայունացում, այսինքն՝ ըստ այդ տրամաբանության՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ Հայաստանում կլինի կայունացում և ցուցանիշների անկում։ Առողջություն և զգոնություն բոլորին»:

«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
183Երեկ, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
241Երեկ, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
83916.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
104413.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
119011.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
123809.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
122409.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
140406.11.2026, 01:06