Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից»․ Հայկ Սարգսյան

«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից»․ Հայկ Սարգսյան
32
Այսօր, 20:30

«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից, ի՞նչ կա դրա մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով եկել էր դիտելու «Մոնթե» կենսագրական ֆիլմի պրեմիերան։

Հարցին՝ սա ևս մեկ համարձակ քա՞յլ է՝ գալ «Մոնթե» ֆիլմը դիտելու, Սարգսյանը պատասխանել է․ «Համարձակության հարց չկա, Մոնթե Մելքոնյանը ազգային հերոս է, և որևէ մեկը չի կարող դա ժխտել, ունենք նրա անվամբ ուսումնական կենտրոն, փողոց․․․»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից»․ Հայկ Սարգսյան