Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ռուսաստանը ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան»․ Մերց

«Ռուսաստանը ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան»․ Մերց
60
Այսօր, 19:43

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե կարողանա գրավել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է The Guardian-ը։

Նրա համոզմամբ՝ իր երկիրը «չափազանց երկար ժամանակ անտեսել է հիմնարար խնդիրները» պաշտպանության, ենթակառուցվածքների վիճակի, ժողովրդագրական փոփոխությունների և տնտեսական զարգացման ոլորտներում։ Այս համատեքստում նա կոչ է արել Գերմանիայի իշխանություններին անհապաղ ձեռնամուխ լինել այդ խնդիրների լուծմանը։

«Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ցանկանում, և ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան։ Նա, ով չի գիտակցում դա, կա՛մ չի հասկանում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, կա՛մ հետապնդում է բոլորովին այլ նպատակներ՝ այնպիսիք, որոնք հակասում են մեր երկրի ազատության, բաց լինելուն և լիբերալ արժեքներին»,- նշել է կանցլերը։

Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ակտիվության աճի և տարբեր տարածաշրջաններում իրավիճակի սրման վրա։ Մերցի կարծիքով՝ ներկայումս խոսքը լայնածավալ էսկալացիայի մասին է։ «Ռուսաստանը դիմում է լայնածավալ էսկալացիայի, այդ թվում՝ հենց այստեղ՝ մեր սեփական սահմանների ներսում, նույնիսկ մարդկային կյանքերի գնով։ Ահա այսպիսին է իրավիճակը, տիկնայք և պարոնայք։ Եվ հենց այդ պատճառով մենք՝ որպես եվրոպացիներ, պետք է և սահմանելու ենք հստակ սահմաններ Ռուսաստանի համար»,- հայտարարել է նա։