Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները
![]() 441 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 18:50 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում 2020թ․ մարտի 31-ին կայանալիք այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրսևորումն են այն ջանքերի, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն լեգիտիմացնել գոյություն ունեցող իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այս քայլը միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումների և ԵԱՀԿ-ի սկզբունքների ակնհայտ խախտում է»,- մեջբերում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիան այդ ընտրությունները չի ճանաչում և համարում է անօրինական և շեշտվում այն հավաստիացումը, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրին արդարացի գտնելու ջանքերին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
