Արցախում ընտրողներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 դիմակ և 160.000 ձեռնոց

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է. «2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։
Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3.000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք) ս.թ. մարտի 30-ին և 31-ին տեղական և ՀՀ-ից ժամանած դիտորդների ու լրագրողների համար տեղակայված կլինի բուժկետ։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով»:

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
37014.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
45613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
58912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
71610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
90707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
90007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
85507.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
111003.09.2026, 20:36