Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան

«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան
26
Այսօր, 21:00

Այսօր դերասան Խորեն Լևոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է դատի տալ Հանրային հեռուստաընկերությանը, արդյո՞ք մեկ անձի որոշմամբ է հեռացել հեռուստատեսությունից, նշեց, որ չի պատրաստվում դատի տալ։

«Արդեն մի տարի կլինի ու չեմ էլ ուզում այդ թեմային նորից վերադառնալ, հիշեմ։ Երևի էդպես էր պետք, կարող է մի քիչ դադար է պետք։ Ես այդպես եմ նայում այս հարցին»։

Անդրադառնալով «Մոնթե» ֆիլմին վերաբերող հարցին, դերասանն ասաց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը։

Լևոնյանն անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի վերաբերյալ հարցին, նշեց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը․ «Շատ կարևոր է, ինչքան շատ լինեն՝ այդքան լավ․․․ Շատ-շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական անձնակազմի, գեներալների, գնդապետների, սովորական մարդկանց մասին, ովքեր տնից վեր են կացել, գնացել են երկիրը պաշտպանելու․․․ Վերջին տարիներին կարծես թե մեծ շարժ կա այս առումով, ու ես դրա համար միայն ուրախ եմ»։

Անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի վերաբերյալ հարցին, Լևոնյանը նշեց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը․ «Շատ կարևոր է, ինչքան շատ լինեն՝ այդնքան լավ․․․ Շատ-շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական անձնակազմի, գեներալների, գնդապետների, սովորական մարդկանց մասին, ովքեր տնից վեր են կացել, գնացել են երկիրը պաշտպանելու․․․ Վերջին տարիներին կարծես թե մեծ շարժ կա այս առումով, ու ես դրա համար միայն ուրախ եմ»։

Նշենք, որ Խորեն Լևոնյանը «Մոնթե» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 25-ին, մարմնավորում է սպարապետ Վազգեն Սարգսյանին։

«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան