«Առողջապահության նախարարը եթե գործով զբաղվեր, այս նախագծերի անհրաժեշտությունը չէինք ունենա». Լուսինե Բադալյան
![]() 552 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 13:35 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ առողջապահության նախարարը իր՝ նախօրեին տված հարցազրույցներից մեկը ծաղրի առարկա էր դարձրել Ֆեյսբուքում։ «Ուզում եմ նախարարին վերահաստատել այն, ինչ երեկ ասել եմ, ու մի փոքր տեղեկանք՝ հատուկ նախարարի համար: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մահացածի դիահերձման ժամանակ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի հազում, չի փռշտում, հետևաբար՝ վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ, սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,- ասաց Լ. Բադալյանը: «Եթե ես հանկարծ որոշեմ Ձեր բոլոր սխալները մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, հետևանքները Ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի: Առողջապահության նախարարը եթե գործով զբաղվեր, այս նախագծերի անհրաժեշտությունը չէինք ունենա»,- ամփոփեց Լ. Բադալյանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
