Շուկայում կան կասկածելի ծագման ալկոգելեր․ կառավարության հաղորդագրությունը
![]() 412 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 18:45 Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: «Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Սակայն, ըստ տարբեր տեղեկությունների՝ շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: Հորդորում ենք մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին՝ ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և համապատասխան մակնշում ունեցող արտադրանք, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ տնտեսվարող սուբյեկտների վրա: Միևնույն ժամանակ հորդորում ենք սպառողներին ալկոգել կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այլ արտադրանք գնելիս ստուգել համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման առկայությունը: Դրանց բացակայության դեպքում խնդրում ենք թեժ գծի (010 23 56 00) միջոցով այդ մասին տեղյակ պահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին»,- ասվում է Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
