«Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները». Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը.
Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում.
✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը՝ առանց քանակի սահմանափակման.
✅Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
✅ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
✅ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասները՝ որոշման մեջ․
‼ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:
Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին՝ պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
7610:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
16409:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7608:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
112Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
170Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
87Երեկ, 21:48