«Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում». Գագիկ Համբարյան
![]() 655 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 10:55 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի «ընկերների» հակահայկական հայտարարությունները Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին... Բոլորս էլ գիտենք՝ Արցախում տեղի ունեցող համապետական ամեն ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն և նրան երկրպագողները հանդես են գալիս այդ ընտրությունները քննադատող և դրանց արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով... Զարմանալիորեն այս անգամ բավական ակտիվ հակահայկական զառանցանքներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ընկերների» կողմից ղեկավարվող Ուկրաինան, Կանադան և Վրաստանը, որոնց ԱԳՆ-ները բավականին կոշտ հայտարարություններ արեցին... Վերը նշված երկրների ԱԳՆ-ներն իրենց հայտարարություններում ոչ միայն չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, այլև բարբաջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին... Ի՞սկ ուր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները, որոնք Ջասթին Թրյուդոյին նվիրեց նույն Փաշինյանը... Ո՞ւր կորան Փաշինյանի և Գախարիայի եղբայրությունը և Նիկոլի ու Զելենսկու համակրանքը միմյանց նկատմամբ... Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում... Այս եռյակից, մեր ԱԳՆ-ի աշխատանքի դեպքում, գոնե Կանադան և Վրաստանը պետք է որ որևէ հայտարարությամբ հանդես չգային... Բայց ոչ, մինչ պարոն Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին խնդիրներով և հերթական շոուները կյանքի կոչելով՝ Ադրբեջանը շարունակում է հմտորեն օգտագործել նավթախավիարային դիվանագիտությունը և «ճշգրիտ» հարվածներով Երևանին հասկացնել, որ Թրյուդոն, Գախարիան և Զելենսկին ավելի շատ Բաքվի, քան Փաշինյանի ընկերներն են...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
