Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
![]() 390 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 12:45 Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ: Ըստ այդ որոշման՝ մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «Հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիներին, ովքեր կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից: Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (սահմանափակումը վերաբերվում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին (այդ թվում նաև ճապոնացիներին), սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարացվել: «Հատուկ հանգամանքներ»-ի պայմանները կիրառելի են, մասնավորապես, Ճապոնիայի «Մշտական կացության» («Permanent Resident»), «Ճապոնիայի քաղաքացու ամուսին կամ երեխա» («Spouse or Child of Japanese National»), «Մշտական կացություն ունեցող անձի ամուսին կամ երեխա» («Spouse or Child of Permanent Resident») և «Երկարաժամկետ կացության» («Long Term Resident») կարգավիճակ ունեցող քաղաքացիների նկատմամբ: Նշենք, որ այսօրվանից՝ ապրիլի 2-ից, ուժի մեջ է մտնում նաև Կորեայի Հանրապետություն ժամանող բոլոր քաղաքացիների նկատմամբ (անկախ այն հանգամանքից, թե ո՞ր երկրից է ժամանում քաղաքացին, ի՞նչ նպատակով, երկարա՞տև, թե՞ կարճատև այցով և այլն) 14-օրյա պարտադիր կարանտին սահմանելու որոշումը, համաձայն որի քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն իրենց տներում: Բնակության վայր չունեցողների համար կառանձնացվեն հյուրանոցներ: Ծախսերը կկատարվեն քաղաքացիների հաշվին, օրական ծախսը կկազմի 100 հազ. կորեական վոն (մոտ 81 ԱՄՆ դոլար)»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
