Տեղեկատվություն Արցախում մարտ ամսվա թանկացումների մասին
![]() 3013 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 21:25 Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկանք է հրապարակել Արցախում իրականացված դիտանցումների արդյունքում ամսական և տարեկան գների վերլուծության վերաբերյալ։ Իրականացրած դիտանցումների արդյունքում ամսական և տարեկան գների վերլուծության վերաբերյալ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող 43 լայն սպառման ապրանքատեսակների ամենօրյա դիտարկման արդյունքում իրականացվել է ամսական (2020թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1) և տարեկան (2019թ. ապրիլի 1-ից մինչև 2020թ.ապրիլի 1) գների վերլուծություն: Մարտ ամսվա գների վերլուծություն. Նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը, որի հետևանքով դոլարի փոխարժեքը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.67 դրամ կամ 5.36 %, համաշխարային տնտեսության փոփոխության վրա սկսել է զգացվել մարտ ամսվա ընթացում: Այս համատեքստում կարևոր է դիտարկել և վերլուծել մարտ ամսվա ընթացում Արցախի Հանրապետությունում իրացված ապրանքատեսակների գների փոփոխությունները: Նշված ներմուծվող ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխությամն հետ, որը կապված է որոշ ապրանքատեսակների պակասուրդի կամ պահանջարկի աճի հետ, իսկ որոշ ապրանքատեսակների համար՝ միայն դոլարի փոխարժեքի աճի հետ: Գնաճ արձանագրած նշված ապրանքատեսակներից տեղական արտադրության կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող է միայն «հավի ձու» ապրանքատեսակը, որի իրացման գնի փոփոխությունը կապված է սույն թվականի փետրվար ամսից հավի ձվի գների կտրուկ անկման հետ՝ պայմանավորված ՀՀ-ում նշված ապրանքատեսակի ավելցուկով: Հարկ է նշել նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավի ձվի միջին գինը նվազել է՝ 13 դրամ կամ 18.7 %: Միջին գների նվազում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ բենզին «ռեգուլյար»՝ 60 դրամ կամ 14.6%, դիզվառելիք՝ 30 դրամ կամ 6.8%, ադամաթուզ՝ 66 դրամ կամ 9% և խոզի միս՝ 83 դրամ կամ 2.8%, ինչը նույնպես պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության հետ: Տարեկան գների վերլուծություն. Հակառակ պատկեր ունի տարեկան գների վերլուծության արդյունքները: Ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, դիտարկված 32 ապրանքատեսակներից ավելի շատ ունենք գնանկում: Մասնավորապես՝ 12 ապրանքատեսակների միջին գները նվազել են, 8 ապրանքատեսակինը՝ աճել իսկ մնացած 12 ապրանքատեսակների գները մնասցել են անփոփոխ: Տարվա ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյկետների կողմից իրացվում է հավի ձու, ձեթ, ադամաթուզ, բենզին և դիզվառելիք ապրանքատեսակները, որոնց գները նվազել են 12.8 - 23.1%: Նշված փոփոխությունների վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի դրույթների» մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: |

«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
48927.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
180725.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
158124.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
156624.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
150424.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
42924.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
33824.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
59424.03.2026, 11:53
