«Ինքնակազմակերպվե՛ք». Վարազդատ Կարապետյանի բաց նամակը՝ համայնքների ղեկավարներին
438 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 10:40 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին Սիրելի ընկերներ, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։ Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։ Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ-որ բան՝ հող, միջոց... Ինքնակազմակերպվե՛ք։ Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարն ու միանգամից գնեք պարարտանյութ։ Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինն աշխատող մարդիկ, դո՛ւք գիտեք՝ ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։ Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։ Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»։ |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
127Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
19217.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
33515.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
32815.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
42915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
28215.04.2024, 11:30«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
35714.04.2024, 16:18«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա․ «Ժողովուրդ» (լուսանկար)
42312.04.2024, 08:54