Գևորգ Գորգիսյանը դիմել է Տիգրան Ավինյանին
![]() 335 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 14:25 ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 2-ին դիմել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. պարետատան որոշմամբ մինչև սույն թվականի ապրիլի 12-ը՝ արտակարգ դրության պայմաններում, հանրային տրանսպորտի գործունեության դադարեցումը դժվարություններ է ստեղծել Երևան քաղաքում գործող այն ընկերությունների աշխատակիցների համար, ովքեր այս օրերին շարունակում են աշխատել և բավարար միջոցներ չունեն տաքսիներով երթևեկելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարետատան որոշմամբ նույն ընկերությունում աշխատող անձինք կարող են տեղափոխվել միևնույն տրանսպորտային միջոցով, խնդրել եմ Տիգրան Ավինյանի հանձնարարականը Երևանի քաղաքապետին և քաղաքում գործող ընկերություններին՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի միջոցներով աշխատակիցների տեղափոխությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար՝ իրականացնելով արտակարգ դրությամբ սահմանված կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Սա կթեթևացնի մեր քաղաքացիների հոգսը, միաժամանակ, հարկադիր պարապուրդի մեջ գտնվող քաղաքային տրանսպորտի վարորդներին աշխատանքի վերադառնալու հնարավորություն կտրվի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
