«Այս մարմիններն ինչո՞ւ չեն կատարում իրենց առջև օրենքով դրված պարտականությունները». Նորայր Նորիկյան
![]() 351 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 18:10 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի համաճարակների պայմաններում առողջապահական համակարգը միայնակ ի զորու չէ լիարժեքորեն պայքարել դրա դեմ և արձանագրել շոշափելի արդյունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես իրենց կարողությունների սահմաններում պետք է լծվեն այս խնդրի լուծման գործին: Գոնե իմ տպավորությամբ, նշված մարմինների աշխատանքը ոչ միայն տեսանելի չէ, այլև անբավարար է: Մենք այդպես էլ չտեսանք արտակարգ իրավիճակների նախարարության համակարգված և մասնագիտական աշխատանքն արտակարգ իրավիճակների դեպքում, չենք տեսնում մի շարք մարզպետարանների, քաղաքապետարանների, համայնքների և վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև համատիրությունների աշխատանքը: Ծանոթանում եմ այս մարմինների իրավասություններին ու պարտականություններին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման ու իրականացման գործում և ապշում. այս մարմիններն ինչո՞ւ չեն կատարում իրենց առջև օրենքով դրված պարտականությունները: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այս ամենը վկայում է պետական ինստիտուտների փտածության և չկայացվածության մասին: Ասյտեղ ո՛չ նոր որակ կա, ո՛չ նոր ձեռագիր կա, ո՛չ էլ որևէ պատկերացում ճգնաժամային կառավարման մասին: Կա լոկ համապարփակ անպատասխանատվություն և իրավիճակի ոչ համարժեք գնահատում սկզբից ի վեր: Եթե մենք արմատապես չփոխենք այս մարմինների աշխատանքային տեմպն ու ոճը, ոչ միայն չենք կարող արդյունավետ աշխատանք իրականացնել, այլև չենք կարող փոխել մեր կյանքի որակը: Երկու տարի շարունակ գրեթե ոչինչ չարվեց պետական կառավարման փիլիսոփայության փոփոխության համար՝ բացառությամբ պարգևավճարների ինտենսիվ տրամադրման համակարգի ներդրման: Մնացածը՝ նույն իներցիոն մտայնությունն է: Անձամբ ինձ համար սա շատ վիրավորական է, երբ պետական համակարգը հայտնվել է բառիս բուն իմաստով պարապուրդի մեջ: Քանի՞ անգամ պետք է ասել, որ եթե ընդունել եք արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում և կայացրել եք այդ որոշումից բխող բազմաթիվ այլ որոշումներ, ուրեմն՝ բարի եղեք ապահովել դրանց իրական ու անխափան կատարումը, որպեսզի արդյունքը տեսանելի լինի: Իսկ արդյունքը ոչ միայն տեսանելի չէ, այլև համաճարակի տեմպերը գնալով մեծանում են: Ամեն պատեհ ու անպատեհ առիթի խոսել ժողովրդի վստահության գոյության մասին, չեմ կարծում, որ այն լուծում է այս գոյություն ունեցող խնդիրները: Եթե դու իսկապես չեմպիոն ես, ուրեմն՝ պարտադիր չէ, որ ամեն օր ցույց տաս, թե քանի մեդալ ունես...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
