ԱԱՏՄ ղեկավարը՝ կասկածելի ախտահանիչ լուծույթների և դիմակների մասին
![]() 246 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 17:20 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից մշտադիտարկումներ է կատարել 257 այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը թույլատրված էր այն պայմանով, որ պահպանվեն արտակարգ դրության պայմաններում պարետի կողմից ուղեցույցով հաստատված կանոններն արտակարգ դրության ժամանակ: 38 կազմակերպությունում 6 ժամով դադարեցվել է դրանց գործունեությունը: Այդ մասին ապրիլի 3-ին ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը: Տեսչական մարմինը տեղյա՞կ է, որ որոշ խանութներում մուտքերի մոտ մարդկանց ձեռքերն ախտահանվում են կասկածելի այնպիսի լուծույթով, որը տհաճ հոտ է արձակում, արդյոք դա վերահսկվո՞ւմ է. հարց ուղղվեց բանախոսին: Հ. Ավագյանն այդ փաստը չհերքեց, ասաց, որ մի քանի խախտումներ թույլ տված և դրանք վերացնելուց հետո վերաբացված խանութներում նման կերպ ախտահանում կատարելու համար անգամ հատուկ աշխատող են տրամադրել, ախտահանումն էլ արվել է էթիլային սպիրտով: «Եթե այդպիսի խախտումներ հայտնի են մեր քաղաքացիներին, կխնդրեմ՝ դիմեն, մենք կտեսնենք, թե տվյալ լուծույթը ախտահանիչ նյութի պարամետրերին բավարարո՞ւմ է, թե՞ ոչ»,- խոստացավ Հ. Ավագյանը: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
