«Ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են». Էդուարդ Շարմազանով
![]() 515 Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ., 19:35 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին Օրեր առաջ՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ: Ոչ ավել, ոչ պակաս, նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսն ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին: Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով են Հայաստանում ներդրումներ արվելու: Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է: Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես, նախագահ Ռ. Քոչարյանին: Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն Փաշինյանի ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան: Հ. Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Առողջություն բոլորիդ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
