«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞». Արմեն Աշոտյան
![]() 380 Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ., 18:10 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։ Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է Քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։ Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևայլն է։ Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին՝ ԵՄ հետ CEPA-ի ստորագրումից հետո։ Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020-ի ընթացքում»։ «Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնելու»,- նշել էր Ռևազյանը: Ըստ Եվրոպական հանձնաժողիվի պաշտոնական կայքէջի՝ տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի և քաղաքացիների համար և այլն։ Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ կառավարության կողմից. արդո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը և ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաև ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։ Հարցը հնչեղություն ունի նաև հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
