«Արցախում ժողովրդավարությունը դեռ լրջագույն աջակցության կարիք ունի». Դանիել Իոաննիսյան
![]() 315 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 09:35 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում անցած համապետական ընտրությունները Հայաստանի Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների հետ համեմատելիս պետք է հաշվի առնել 3 էական տարբերություն (առաջին երկուսը ի վնաս Արցախի, 3-րդը՝ հօգուտ). 1. 2017 թվականին Հայաստանում քվեարկության գաղտնիությունը էապես ավելի քիչ է խախտվել, քան՝ այժմ Արցախում: Նույն մեթոդաբանությամբ արված դիտորդության ընթացքում էապես ավելի եզակի են եղել քվեաթերթիկ նկարելու ու բաց քվեարկելու դեպքերը: 2. Հայաստանում բաժանվում էր 10 հազար դրամ ընտրակաշառք, իսկ Արցախում դա դրսևորվել է բարեգործությամբ՝ շատ ավելի մեծ թվերով: Ընդ որում, երբեմն բարեգործության զգալի մասն արվել է պետության հաշվին (նման փորձ ՀՀ-ում եղել էր 2008-ին, բայց Սերժ Սարգսյանը հետ կանգնեց այդ վատ մտքից): 3. Հայաստանում 2017 թվականին տոտալ հուսալքված վիճակ էր, այնինչ Արցախում քաղաքացիական զարթոնք է: Հայաստանում գիտեինք, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն, ստեղ (Արցախում) դա տրիվիալ չէր: Այնպես որ, Արցախում ժողովրդավարությունը դեռ լրջագույն աջակցության կարիք ունի: Այդ թվում՝ դրա երաշխավոր Հայաստանի Հանրապետության կողմից»: |

«Մենք դեռ Իրանի հետ կապված նպատակներ ունենք և դրանց կհասնենք». Նեթանյահու
3022:18
«Ճիշտ օգտագործման դեպքում TRIPP-ը կարող է նվազեցնել ՀՀ-ի տնտեսական մեկուսացումը». Զոհրաբ Մնացականյան
6122:06
Բեյրութում Իսրայելի հարվածների հետևանքով 1 օրում առնվազն 112 քաղաքացի է զոհվել
13221:48
«Հակամարտության դադարեցման պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է». Փեզեշքիան
13021:23
«Սա էր ՌԴ-ի հիմնական մեսիջը՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
11320:54
«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
17719:58
Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ
15819:41
«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
14819:00
