«Քիչ առաջ ավարտվեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը»․ Արման Բաբաջանյան
![]() 745 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 22:20 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «2011թ․ Ռուսաստանում ազգությամբ ադրբեջանցի Ջաբար Ալիևի սպանության գործով 2020թ․ մարտի 10-ին կալանավորված Միսաք Լազարյանի վերաբերյալ քիչ առաջ ավարտվեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը։ Շատ բան չեմ կարող ասել, բայց մի բան հաստատապես կարող եմ։ Մի բանում կարող եմ վստահեցնել՝ Հայաստանի դատախազությունն այս պահին համակողմանիորեն ուսումնասիրում է Միսաք Լազարյանի նկատմամբ հարուցված քրգործի մանրամասները, 2012 թվականից սկսած վերջինիս կյանքի որոշ կարևոր դրվագներ, որից հետո որևէ կասկած չպետք է ունենանք, որ սույն գործով Միսաք Լազարյանի վերաբերյալ կկայացվի որոշում, որը համահունչ կլինի մեր պետության շահերին և մեր բոլորի սպասումներին։ Չափազանց կարևոր է, որ այս հանգրվանում, այս գործով մենք պահպանենք հանրային տրամադրությունների հանդարտություն և թույլ չտանք, որ այդ տրամադրությունները որևէ ձևով ազդեն գործի հանգուցալուծման վրա։ Որպես ԱԺ պատգամավոր, խոստանում եմ մնայուն կապի մեջ մնալ Արմավիր ՔԿՀ-ում պահվող Միսաք Լազարյանի և նրա պաշտպանի հետ։ Գործով որևէ բեկումնային փոփոխության դեպքում անմիջապես կտեղեկացնեմ լրատվամիջոցներին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
