«ՌԴ նախագահի հետ քննարկել ենք գազի գնի հարցը»․ Նիկոլ Փաշինյան
460 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 00:00 «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին: «Նախկինում ՀՀ կառավարությունը բազմիցս դա օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ երբ այսօր նման իրավիճակների հետ բախվում ենք, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ գազի գինը հաճախ եղել է քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիների առարկա։ |
Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
6515:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
24509:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
175Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
250Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
249Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
191Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
218Երեկ, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
39522.04.2024, 22:54