Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
![]() 8434 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 12:35 «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ արցախցիներ, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ թե կուլիսային բանակցությունների կամ ստվերային պայմանավորվածությունների, այլ ընտրական արդյունքի վերլուծության հետ: Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների քվեարկության տվյալների համաձայն՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացաված է լինելու ինը պատգամավորական մանդատով: Նախևառաջ անհատապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ինձ և իմ քաղաքական թիմին վստահելու, աննախադեպ ճնշումների պայմաններում սուղ ռեսուրսներով արդյունքներ արձանագրելու համար: Ես և իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում վստահված և չվստահված յուրաքանչյուր քվերի համար և հավաստիացնում, որ անելու ենք հնարավորը՝ իրագործելու մեր կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը: Այն, որ ընտրություններն անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով, փաստում են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Իրավական այդ փաստաթղթերում արձանագրված ընտրական հանցագործությունների մասին վկայող ստվար մի թղթապանակ մեր կողմից ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն՝ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները: Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրապայքարը պիտի ընթանար Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի միջև: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես Մասիս Մայիլյանի փաստացի հրաժարվելն ընտրությունների մասնակցությունից՝ կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
