Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
![]() 328 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 17:35 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։ Առաջին դիմումը ՄԻՊ-ին Արամ Վարդևանյանը ներկայացրել է մարտի 24-ին։ Մի քանի օր անց Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ դիմումն ուսումնասիրման փուլում է։ Պաշտպանին այդպես էլ որևէ հստակ պատասխան չի տրվել, թեև խոսքը գնում էր հրատապության կարգով քննվող հարցի մասին։ Պաշտպանն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի և նրա՝ աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իավիճակը, սակայն Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները հաշվի չեն առնվում։ Մինչդեռ դրանց առկայությունը ենթադրում է անհապաղ նիստի անցկացում։ Նշենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
