«3000 դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող ընդդիմադիր կոչվածների մասին խոսելն ավելորդ է». Տարոն Չախոյան
![]() 471 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 09:45 Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինները ժամանակին ինչպես իշխանություն չկարողացան լինել երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ այսօր ընդդիմություն չեն կարողանում լինել... Դե մեր էսօրվա 3000 դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող, սեփական բիզնես շահերը հետապնդող ու պադվալներում թաքնվածների շահերը պաշտպանող ընդդիմադիր կոչվածների մասին խոսելն անգամ ավելորդ է... Ընդդիմությունը այ սա է. Վրաստանում ընդդիմությունն այս նեղ օրերին կոչ է անում բոլորին օգնել ու ձեռք մեկնել կառավարությանը։ Որովհետև էս մարդիկ պետական ու ազգային շահը վեր են դասում ամեն ինչից ու չեն փորձում երկրում ստեղծված իրավիճակից քաղաքական դիվիդենտներ շահել, այլ քաղաքական այլախոհությունը մի կողմ դրած փորձում են երկրի իշխնությանն աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում... Այս նեղ ու դժվարին օրերին թերևս առիթ ունեցանք պատռելու շատերի դիմակը, բայց էլի դիմակներ կպատռվեն, դեռ շատերին կհասցնենք էլ ավելի լավ ճանաչել... Էս ամեն ինչը կանցնի, վիրուսի դեմ էս պատերազմը կհաղթենք, բայց ոմանք էլ երբեք չեն կարողանա վերականգնել իրենց արդեն իսկ շրիշակից ներքև հայտնված հեղինակությունը... Ժամանակին ոմանց հասցեին ասել էի՝ անհայրենիք դավաճաններ, էլի մնում եմ նույն կարծիքին, ու ասեմ ավելին՝ դրանց շարքերը համալրվեցին...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
