«Դա ընդդիմախոսներին գաղտնալսելու ծրագիր է». Շարմազանովն՝ ԱԺ-ի ընդունած վիճահարույց օրինագծի մասին
![]() 362 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 22:10 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակին: «Փաշինյանի իշխանության պայքարն այս համավարակի դեմ ջրիկ և անլուրջ է. «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «պինցետով կքաշենք ու հատիկ-հատիկ կախտահանենք տնական օղիով» Փաշինյանի արած այս արատահայտությունները և նման գաղափարախոսությամբ առաջ գնալը ծիծաղելի է: Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում Փաշինյանն իր վարքագիծը չփոխեց»,- ասել է նա: Եթերի ընթացքում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին՝ Շարմազանովն ասել է. «Ըստ իս՝ դա ընդդիմախոսներին գաղտնալսելու օրինագիծ է: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վաղը եթե, Աստված ոչ անի, Ալիևը պատերազմ հայտարարի Հայաստանին ու Արցախին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե պիտի պայքարի Ադրբեջանի դեմ, այլ՝ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ և այլն»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
