«Մի շարք ապրանքատեսակների գները կիջնեն միջինը 3 տոկոսով». փոխվարչապետ

ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ի նիստում հավանություն տվեց 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու» արձանագրությանը: Դրա համաձայն՝ մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգվեց ևս մեկ տարով, այսինքն՝ մաքսային արտոնություն կլինի:
Արտոնության ժամկետը երկարացվեց մինչև 2021թ. հունվարի 1-ը:
Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մի շարք ապրանքատեսակների գները կիջնեն միջինը 3 տոկոսով:
«Խոսքը հետևյալ ապրանքատեսակների մասին է՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, պարարտանյութ, ծխախոտի հումք, մի շարք դեղագործական արտադրանքներ, մշակված կաշվե ապրանքներ, թանկարժեք քարեր և այլն»:
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ասաց, որ նման որոշումները կարևոր են հատկապես այս շրջանում, երբ որոշակի գնաճային ճնշումներ են նկատվում շուկայում:
Համաձայնագիրը հնարավորինս արագ ժամկետում կուղարկվի ԱԺ վավերացման:

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
7200:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
124Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
132Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
69025.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
39525.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
38725.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
74625.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
72224.09.2026, 22:42