Միացյալ Նահանգները վերանայում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը

Միացյալ Նահանգների իշխանությունները ներկա պահին չեն պնդում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարության փոփոխությունը՝ հասկանալով, որ ժամանակը չէ նման փոփոխությունների իրականացման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ պետքարտուղարի՝ ցանկացած կազմակերպություն պետք է աշխատի և արդյունք տա, որի համար այն ստեղծված է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը չհաջողվեց դա անել:
«Ներկա պահին մենք վերանայում ենք ԱՀԿ-ին տրամադրվող մեր ֆինանսավորման չափը։ Պետք է ապահովենք, որպեսզի ոչ միայն ԱՀԿ-ն, այլև ցանկացած միջազգային կազմակերպություն, որին մենք գումար ենք հատկացնում մեր հարկատուներից՝ հանուն ամերիկացիների բարօրության, ապահովի արդյունք։ Այս առումով ԱՀԿ-ը մյուսներից ոչնչով չի տարբերվում, այն պետք է իրականացնի այն առաքելությունը, որի համար նախատեսված է»,- հավելել է նա:

Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ
2616:01
«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե՞ չէ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4115:42
«Իշխանությունը ոչ խելք ունի, ոչ կամք, ոչ էլ շնորհք, որ բացահայտի Հոկտեմբերի 27-ը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4415:36
«Մի՛ խեղաթյուրեք իմ ասածը», «մի՛ ընդհատեք ինձ»․ վեճ՝ Ռուբեն Ռուբինյանի և Աննա Գրիգորյանի միջև (տեսանյութ)
4915:30
«8 ամիս առաջ հարցաքննվել եմ»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
4715:24
«Որ դնես գլխին՝ գ****ահարես, չի գնա արտահերթ ընտրության». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6015:12
«Մենք կմասնակցենք, կհաղթենք». Սամվել Կարապետյան
5815:06
«Կարող են ԹՐԻՓՓ-ը որպես միջանցք բացել ու մեզ ցտեսություն ասել». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5015:00