«Էրդողանի՝ Հայաստանին ուղղված այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից». թուրքագետ
![]() 402 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 23:40 «Էրդողանի այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից: Սա մեսիջ է, որն ուղղված է ներքին լսարանին»,- «Նոյյան տապան»-ի եթերում ասել է թուրքագետ, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարությանը: Փորձագետի խոսքով՝ այդ քայլով փորձ է արվում Թուրքիայի քաղաքացիներին ցույց տալ, թե իրենք այնքան են բավարաված դեղորայքով և մնացած այլ անհրաժեշտ պարագաներով, որ նույնիսկ կարող են օգնել հարևան երկրներին: «Միանշանակ, մենք պետք է արձագանքենք այդ հայտարարությանը: Այդ արձագանքը պետք է լինի հուժկու՝ միանշանակ, չենք ընդունում այդ առաջարկը, ինքներս մեզ բավարարում ենք ամեն ինչով: Մենք պետք է կարողանանք տալ այնպիսի պատասխան, որը կչեզոքացնի Էրդողանի այն մտադրությունները, որն ունեցել է այդ առաջարկներն անելիս»: Թուրքագետի խոսքով՝ հենց Թուրքիան այսօր ունի օգնության կարիք. բժշկական սարքերի պակաս կա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
