«Այս խորամանկ ու ծավալուն սաբոտաժը հենց այնպես չի պատահել». Լևոն Բարսեղյան
![]() 335 Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 04:05 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես ով կիմանա՝ ինչու կարողացան հաջողել սաբոտաժը հեղափոխականների քթի տակ Կարդացեք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հ. Հարությունյան. «Բարեվարքության կանոնների ստուգումը և վեթինգը խիստ բովանդակային տարբերություններ ունեցող գործընթացներ են։ Վեթինգն ամբողջությամբ այլ գործողություն և գործընթաց է, որը ենթադրում է այլ գործիքակազմ, իսկ բարեվարքության ստուգումը լրիվ այլ դասակարգում ունեցող գործողություն է: Գործող դատավորների մասով իրականացվելու է գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն։ Բայց դա ոչ բարեվարքություն է, ոչ առավել ևս՝ վեթինգ։ Սա այն նույն սահմանափակ հնարավորությամբ դատավորների գույքի եկամուտների և շահերի ստուգումն է՝ 2017-ից տեղի ունեցած գործարքների և եկամուտների նկատմամբ՝ ստուգման լայնածավալ գործիքների կիրառման հնարավորությամբ։ Եթե նույն դատավորը 2013-ին ձեռք է բերել որևէ գույք կամ ցույց է տվել ինչ-որ դրամական միջոց, և այդ գույքի կամ դրամական միջոցի ծագման օրինականության վերաբերյալ հարցեր կան, հանձնաժողովը սահմանափակ հնարավորություններ ունի դրանց օրինականությունը ստուգելու։ Նրա գործունեության շրջանակում դրսևորած խախտումներին հանձնաժողովն առհասարակ որևէ հասանելիություն և լիազորություն չունի։ Այդ տեսակի գործողություն չկա։ Այսինքն՝ սա վեթինգի նախագիծը չէ, պետք չէ հանրությանը թյուրիմացության մեջ գցել և ասել, որ 6 ամիս հետո բոլոր դատավորները մաքրվելու են կամ համակարգն այդ ձևով մաքրվելու է։ Նախագիծն այդ իմաստն արտահայտող գործողություններ չի նախատեսել։ ...» (ամբողջությամբ՝ առաջին մեկնաբանության մեջ եմ դնում): Այսպիսով, բոլոր կոռումպացված և հիմա սրբի կերպարանք առած դատավորները կարող են իրար աչքալուսանք տալ, շնորհավորել, կարգին քեֆ անել, ծածուկ կամ բացահայտ: Մենք էլ էշ-էշ սպասում էինք, որ դատավորների քննազտում (վեթինգ) կամ անցումային արդարադատություն է լինելու, ինչպես խոստացել-հանձնարարել էր վարչապետը: Չէ, հարգելի հարկատու և դատական համակարգը տասնամյակներով քֆրտած քաղաքացիներ, այսպես մի թեթև նայելու են, ինչ կա-չկա դատավորների մոտ, բայց 2017-ից ի վեր: Իսկ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռների մեղավոր դատավորների հանգամանքը չի քննվելու, օրինակ: Ես կարծում էի, թե բոլոր գործող դատավորներին՝ իրենց պաշտոնավարման մեկնարկից ի վեր և բոլոր հավակնորդներին էն մանրակրկիտությամբ են քննելու, զննելու, որակավորելու կամ որակազերկելու, որ այլևս ոչ մի մացո-մուցո-տաթո-մաթո և այլ զարհուրելի կերպարներ տեղ չունենային դատական համակարգում: Զդրասծյե: Փաստաբանները բոլորից լավ գիտեն, թե դատավորների քանի տոկոսն է պիտանի իրական արդարադատության համար: Այս համակարգով բոլորը մնալու են իրենց տեղերում, կամ՝ մինուս 2-3 հոգի: Կայֆ է, չէ՞: Եվ այդ քննազտման բանալին, իշխանությունը, լիազորությունը գործադիրի ու օրենսդիրի ձեռքում էին: Չուզեցին անել: Երկար-բարակ ֆռիկներ ու ճամարտակություններ ենք լսելու, թե ինչու վարչապետի ասած անցումային արդարադատությունն ու վեթինգը չեղան, չենք իմանալու, թե ինչպես տարհամոզեցին նրան, ամենահետաքրքիրն ու ողբերգականը լինելու է նախարարության անմիջական պատասխանատուների և խորհրդարանում աշխատող իրավունքի մասնագետների կամ նախկին փաստաբանների բացատրությունները: Հետո, թե բա ՍԴ անդամների պաշտանանկման հանրաքվե: Ասենք թե պաշտոնանկվեցին ՍԴ անդամներն ու սերժառոբական համակարգին անվրույր ծառայած ամբողջ դատավորաբույլը մնաց իր տեղերում, պտի ասեք, թե արդարադատության համակարգում էլ եղավ հեղափոխությո՞ւն: Ու էդ դատավորները պտի որոշեն ապօրինի գույքի վերադարձի վեճե՞րը, քաղաքացիների ու մարդու իրավունքների դեմ տասնամյակներ տևած պետական հանցագործությունների ելքե՞րը, օյ, ինչ եք ասում... Ապշելու բան է իշխանության բերած մուտացիան, որ անճանաչելիորեն է կերպարանափոխում իշխանավորին, նախկին հեղափոխականին կամ բողոքի ելած, բայց պաշտոնյա դառած քաղաքացուն: Ես, թվում է, վաղուց չպիտի զարմանայի նման մուտացիաներից, բայց արի տես, որ դեռ զարմանում եմ: Երևի նրանից է, որ ԱԺ-ում շատերին անձամբ գիտեմ: Արդարադատության համակարգի մաքրագործման կամ արմատական բարեփոխման այս խորամանկ ու ծավալուն սաբոտաժը հենց այնպես չի պատահել: Սա կեղծավորի, հետադիմականի, հանցագործականի հետևողական, համառ, տքնաջան մաքառման արդյունքն է, իսկապես կարողացան ավելի ուժեղ լինել, քան այս ամենին շատ թեթև և էյֆորիկ նայող հեղափոխականների խումբը: Սա, առնվազն այս հարմարվողականությունը, դավադիր կեղծավարությունը մեծ մարտահրավեր է մեզ բոլորիս, յուրաքանչյուր քաղաքացուն ու Հայաստանի բազմաչարչար հանրապետությանը, որպես քաղաքացու երջանկությունն ապահովելու կոչված մեխանիզմի: Սա ընկալող յուրաքանչյուրի պարտքն է կարեցածի չափով և նույնիսկ գերմարդկային ջանք դնել այդ սաբոտաժը հաղթահարելու և հեղափոխությունը շարունակելու համար, ինչպես վարվել ենք նախկինում: Էլի ստացվեց այնպես, որ նույնիսկ մարտավարական նահանջի տեղ չկա: Եթե ինչ-որ մեկն ավելորդ դրամատիզմ կամ ողբերգություն է տեսնում այս դիրքորոշմանս մեջ, թող ես լինեմ սխալված. իմ սխալից դեռ ոչ մեկն ապօրինի չի դատապարտվել կամ հիվանդացել կամ մեռել կամ թալանվել: Ներող կլինեք»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
