Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման համար առանձնահատուկ դեղեր չեն պահանջվում». նախարար

«Կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման համար առանձնահատուկ դեղեր չեն պահանջվում». նախարար
595
Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 16:55

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհասկանալի համարեց հնչեցված այն տեսակետը, թե կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման համար անհրաժեշտ դեղերը դեղատներում բացակայում են: Ըստ նրա՝ նման բուժումն առանձին դեղեր չի պահանջում: Սովորական Պարացետամոլը կա դեղատներում: Պետք է նաև տաք հեղուկներ խմել:
Արսեն Թորոսյանը հաստատեց, որ հիվանդացության դեպքերի 80 տոկոսի դեպքում չի պահանջվում կամ պահանջվում է բուժում՝ տնային պայմաններում: Ամբողջ աշխարհում այդպես են անում, սակայն Հայաստանը դեռ այդ փուլին չի հասել: