Խոշոր նավթարդյունահանողները համաձայնության են եկել 15%-ով կրճատման շուրջ
![]() 817 Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 16:05 Երկու օր տևած բանակցություններից հետո, OPEC+ նավթարդյունահանողների դաշինքը և G20-ի անդամ երկրները պայմանավորվել են կայունացնել նավթի շուկան, որը հայտնվել էր փլուզման եզրին՝ կորոնավիրուսի համավարակի և նավթի պահանջարկի անկման պատճառով: Մարտի վերջին նավթի գները հավասարվել էին նախորդ 20 տարիների ցուցանիշներին՝ Brent տեսակի նավթը 2002-ից ի վեր առաջին անգամ ցածր էր 22 դոլարից: Այն երկրները, որոնք օրական 70 միլիոն բարել նավթ են արդյունահանում (կազմում է համաշխարհային արտադրության 70%-ը) համաձայնության են եկել արդյունահանումը կրճատել 15 միլիոն բարելով առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ «Россия 24»-ին տված հարցազրույցում: OPEC+գործարքի մասնակիցները (կարտելի անդամները, Ռուսաստանը և մի քանի այլ նավթարդյունահանողներ), որոնք ընդհանուր առմամբ արտահանում են օրական 43,8 միլիոն բարել նավթ, կնվազեցնեն արտադրությունը 10 միլիոն բարելով, ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան և այլ երկրներ կապահովեն մնացած ցուցանիշները (ևս 5 միլիոն բարել): Ապրիլին կորոնավիրուսի համավարակի պատճառով նավթի պահանջարկը կընկնի օրական առնվազն 16,8 միլիոն բարելով, բայց անկումը կարող է լինել երկու անգամ ավելի շատ՝ 30-40 միլիոն բարել։ Այս մասին զգուշացնում է Bank of America-ի վերլուծաբան Կարեն Կոստանյանը: OPEC+ նավթարդյունահանողների դաշինքը և G20-ի անդամ երկրները պարզապես շտկել են ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ առանց Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի համաձայնագրի արդեն ապրիլին երկրները կկրճատեին նավթարդյունահանումը․ ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել էր կրճատել սեփական արդյունահանումը։ |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
313Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
382Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
52402.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
44602.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
164301.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
74731.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
59831.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
230230.01.2026, 12:17
