«Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը». Արմեն Մովսիսյան
![]() 293 Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 18:35 Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկային աբսուրդին սահման չկա: Սկզբից սահմաններն էի փակում՝ չստացվեց ( չէր էլ ստացվելու), հետո մարդկանց՝ տներով, էլի չստացվեց (չի էլ ստացվելու), հիմա արդեն ամեն մեկին՝ սեփական դիմակ, հաջորդն ի՞նչ են մտածելու, որ ամեն փռշտացողին տեղում գնդակահարելն արդարացվա՞ծ է, կամ ով չիպավորվի՝ վիրուսից փրկվա՞ծ Է: Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը, ու այդ ամենը մեծամասնության համաձայնությամբ՝ ամբողջ աշխարհում ու Հայաստանում ևս: Փորձեք հիշել մեկ ամսվա դեպքերի խրոնիկան բացի սարսափի աղմուկից, ամբողջ աշխարհում ոչ մի ռացիոնալ քայլ: Ախր ինչ ռացիոնալության մասին է խոսքը, երբ աղմուկն ուղղակի կլանեց բոլորին: Ոչ ոք չի ուզում ընդունել՝ սա արդեն մեզ հետ է ինչքան էլ դիմակով ապրենք, գրիպի նման: Հա, վտանգավոր է ավելի, բայց պիտի հասկանանք, բոլորիս կպնելու է կամ կպել է չենք էլ իմացել, իսկ աղմուկն ուղղակի ձանձրացնում է բանականությունդ: Վիրուսի իրավունքների պաշտպաններ, չմեկնաբանեք խնդրեմ, ես մարդկային բանականության դարդն եմ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
