«Առաջարկում եմ օրենքով ամրագրել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ համազգեստը զինծառայող չհանդիսացող անձի կողմից կրելու արգելք». Ռուբեն Մելիքյան
![]() 2697 Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 09:20 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գաղափարը վաղուց էր ինձ մոտ առաջացել՝ դեռ Արցախում աշխատանքիս տարիներին։ Այսօր եմ հրապարակավ ներկայացնում, քանի որ հարցը հասկանալիորեն արդիականություն է ձեռք բերել՝ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո։ Առաջարկում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրել ՀՀ Զինված ուժերի կամ Արցախի Պաշտպանության բանակի համազգեստը զինծառայող չհանդիսացող ու երբևէ չհանդիսացած անձի կողմից կրելու արգելք՝ համապատասխան վարչական տույժով։ Քննարկելի է նաև քրեական օրենսգրքով՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանք ամրագրելու տարբերակը։ Արցախում աշխատելիս բազմիցս եմ այցելել զորամասեր ու դիրքեր՝ պայմանավորված աշխատանքային գործառույթներով։ Բայց այդ ընթացքում ու առհասարակ ինձ իրավունք չեմ վերապահել Զինվորական համազգեստ կրել, թեև անվտանգության նկատառումներով՝ դա ոչ միայն ցանկալի էր, այլև որոշ դիրքերում երևի անհրաժեշտ։ Կանաչ գույնի շալվար ու բաճկոն էի ձեռք բերել՝ դրանով էի դիրքեր բարձրանում։ Հիմա էլ սրբորեն պահում եմ այդ շորերս՝ որպես իմ իրավունքի «համազգեստ»։ Ուրիշի իրավունքի համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական համարվի»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
