Բայդենը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ամենահավանական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբը հերքել է սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներ: Նրա դեմ գործը հարուցել է նախկին աշխատակից Թարա Ռիդն, ով եղել է Կոնգրեսի Սենատի նախկին աշխատակցուհի և Բայդենի օգնականը, երբ Բայդենը սենատոր է եղել։ Այս մասին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Բայդենի քարոզարշավի կոմունիկացիաների գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը: Բայդենի նախընտրական շտաբում կարծում են, որ նման մեղադրանքը պետք է շատ ուշադիր ստուգման ենթարկեն։
Թարա Ռեյդը մարտի 25-ից մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում պատմել է, որ Ջո Բայդենն իր նկատմամբ սեռական ոտձգություն է իրականացրել 1993թ-ին, երբ նա աշխատում էր Կոնգրեսի Սենատում՝ որպես օգնական: Ապրիլի 9-ին Ռիդը ոստիկանություն դիմում է ներկայացրել՝ գրելով, որ անանուն անձի կողմից սեռական հարձակման զոհ է դարձել: Ոստիկանության դիմումի մեջ Բայդենի անունը չի նշվում, սակայն Ռիդը պատմել է, որ Բայդենի մասին է խոսքը: Ռիդը պատմել է, որ Բայդենն իրեն խնդրել է բերել պայուսակը, երբ նա պայուսակով մոտեցել է Բայդենին, վերջինս բռնի կերպով նրան սեղմել է ԱՄՆ-ի Կոնգրեսի նիստերի գումարման շենքի նկուղի պատին, մատներով հպվել ինտիմ մասերին և փորձել համբուրել: Ռիդի խոսքով՝ դեպքից հետո նա խոսել է այս մասին ավագ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ: Սակայն, ըստ Ռիդի՝ ոչ ոք որևէ գործողություն չի ձեռնարկել սենատոր Բայդենի նկատմամբ: Շուտով նրան փոխանցել են, որ Ռիդը հարմար չէ իր զբաղեցրած պաշտոնի համար: Նրան մեկ ամիս ժամանակ են տվել նոր աշխատանք գտնելու համար:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
7701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
7400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
7200:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
8000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
72Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
75Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
106Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
78Երեկ, 22:36