«Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք». Բ. Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։
Եթե R-ը 2-ից մեծ է, ամեն վարակակիր իր հերթին 2-ից ավելի մարդու է վարակում, ուրեմն վարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Պարզ ասած, դա վատ է։
Մոտ 20 օր առաջ Հայաստանում R-ը մեծ էր 2-ից։
Արտակարգ դրություն հայտարարելուց և սահմանափակումներ մտցնելուց հետո այն սկսեց նվազել։
Ապրիլի 5-ին Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 1.4, և հույս հայտնեց, որ կհաջողվի այն նվազեցնել և իջեցնել 1-ից ցածր արժեքի։ Դա կնշանակեր, որ վարակի տարածումը կառավարելի է, և կարելի է կամաց-կամաց մտածել սահմանափակումները աստիճանաբար վերացնելու և բնականոն կյանքի վերադառնալու մասին։
Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 0.8-0.9: Ըստ այդմ, տնտեսական գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն։
Իսկ եթե R-ը հաջողվի ավելի նվազեցնել՝ հասցնել 0.5-ից էլ ներքև, ապա կարող ենք մտածել սահմանափակումները ամբողջությամբ վերացնելու մասին՝ միաժամանակ պահպանելով զգուշավորությունը և պատահական թեստեր անելով։
Ամփոփելով՝ մեր բոլորիս նպատակն է R-ը հնարավորինս արագ նվազեցնել (վարակի տարածման տեմպը թուլացնել):
Իսկ դրա համար ընդամենը պետք է մնալ տանը և հետևել արտակարգ ռեժիմի կանոններին։
Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք»,- գրել է նա։

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
503Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
30422.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
41721.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
48920.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
53420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
156719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
56218.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
52718.08.2026, 14:06