«Ստեփանակերտում հիվանդանոցները բացի կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներից, այլ պացիենտների չեն ընդունում». քաղաքացին ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Խաչատրյանը գրել է. «Ստեփանակերտում հիվանդանոցները բացի կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներից, այլ պացիենտների չեն ընդունում: Ասում են՝ միայն ծայրահեղ ծանր, մահվան շեմին գտնվողներին կընդունեն: ՀՀ քաղաքացին, որը 15 տարի է մշտական բնակություն է հաստատել Արցախում, արդեն մեկ շաբաթ է գտնվում է ծանր վիճակում, չի կարողանում նստել, կանգնել, քայլել, սուր ցավերի մեջ է: Վիճակը գնալով վատթարանում է: Հետևաբար, նաև մեքենա չի կարող նստել, որ տեղափոխվի: Շտապ օգնության ծառայակիցներն էլ գալիս ցավազրկում են ընդամենը ու գնում: Հիմա ի՞նչ անեն: Հիվանդանոցային հետազոտություններ և բուժում է անհրաժեշտ: Բարեկամներից ոչ ոքի չեն թույլատրում Հայաստանից գնան Արցախ: Ամուսինները մնացել են մենակ: Կամ տեղական բժշկական հաստատությունները թող համապատասխան օգնություն ցուցաբերեն, կամ էլ շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան»:

«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
178Երեկ, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
237Երեկ, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
83716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
104213.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
118811.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
123609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
122209.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
140206.11.2026, 01:06