Ի՞նչ կարգով են հողին հանձնվում մահացած վարակակիրները. պարզաբանում է նախարարը

«Ծայրահեղ ծանր վիճակում ունենք 7 անձ, երեխաների թիվ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, աշխարհագրության մասով կարող եմ ասել, որ ամբողջ երկրում էլ կան վարկակիրներ՝ միգուցե մի մարզում քիչ, մյուսում՝ շատ»,- այսօր Ազատության ֆեյբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարցին՝ ի՞նչ կարգով են հողին հանձնվում մահացած վարակակիրները, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ գործում է հատուկ կարգ, երբ մահացած վարակակիրները տեղափոխվում են դիահերձարաններից մեկը, հատուկ ձևով դրվում են փակ դագաղի մեջ. «Սա շատ նեղ մասնագիտական հարց է, չէի ուզենա այս մասին խոսել, բայց անում ենք այնպես, որ վարակը չտարածվի: Դիահերձում արվում է այն դեպքերում, երբ կա դատական բժիշկների ցուցում, իսկ մնացած դեպքերում չի արվում»,- պարզաբանեց նախարարը:

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
479Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
29022.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
40821.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
48020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
53020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
153319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
55818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
52318.08.2026, 14:06