Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 2 ամիս կմնա կալանքի տակ. փաստաբանները հայտարարություն են տարածել
![]() 325 Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ., 21:05 Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա: Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատում են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել: Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ինչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում» կարող էր ազդել այդ անձանց վրա: Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը առաջին իսկ օրվանից ընդգծում է, որ այս գործով կարմիր թելը նրա ազգանունն է»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
